NASA-ի տվյալներով, վերջին ժամանակներս ավելացել է արեւային ակտիվությունը, որի գագաթնակետը կլինի 2013 թվականին: Մի քանի գիտնականների կարծիքով, գլոբալ աղետը լրիվ իրական հեռանկար է:

Օվկիանոսի եւ մթնոլորտային գործընթացների հարցերով ազգային վարչության (ԱՄՆ) գիտնականները կարծում են, որ արեւային ակտիվության ուժեղ բռնկումները ունակ են Երկրի վրա հսկայական ուժով էլեկտրամագնիսական ազդակներ առաջ բերել, որոնք իրենց հերթին, կարող են աղետալի հետեւանքներ ունենալ մարդկության համար:

Վտանգի հիմնական աղբյուրն, ըստ գիտնականների, ատոմակայաններն են: Դրանք սառեցման համակարգերն աշխատում են էլեկտրահամակարգով եւ որոշ ժամանակով էլեկտրամատակարարման բացակայությունը կարող է ողջ աշխարհում բազմաթիվ վթարների առիթ դառնալ: Գիտնականները կարծում են, որ արեւի ակտիվության հետեւանքով «գլոբալ Ֆուկուսիմայի» հեռանկարը լրիվ իրական է, հաղորդում է vrn.vestipk.ru-ն: