Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ջոլին ուղերձ է հղել հղել Հայոց Ցեղասպանության 108-րդ տարելիցի առթիվ։

Տեսաուղերձում նա, մասնավորապես, նշել է, որ միանում է Կանադայում հայ համայնքին և  աշխարհասփյուռ հայությանը՝ ոգեկոչելու զոհերին և հարգանքի տուրք մատուցելու  նրանց, ովքեր շարունակում են ցավ ապրել այդ ողբերգությունից հետո։

«Մեր ընդհանուր պարտականությունն է հարգել զոհերին և նրանց ընտանիքներին՝ պահպանելով պատմական ճշմարտությունը։ Կանադան հաստատակամ է ժխտման  և ռևիզիոնիզմի ցանկացած ձևի դեմ պայքարում։ Մենք նաև հաստատակամ ենք այս ռազմական հանցագործության համար  բոլոր պատասխանատուներին պատասխանատվության ենթարկելու մեր վճռականության մեջ», -նշել է Կանադայի ԱԳՆ ղեկավարը։