Օրվա ընթացքում մի քանի բաժակ սուրճ խմող կանայք ավելի քիչ են հակված ընկճախտին:

Ինչպես պարզել են գիտնականները, այն կանայք, ովքեր օրական ոչ պակաս, քան 4 գավաթ սուրճ են ըմպում, ընկճախտի ենթարկվելու ռիսկը իջեցնում են 20 տոկոսով։

Այս մասին ասված է ամերիկացի գիտնականների նոր ուսումնասիրության մեջ՝ հրապարակված Ամերիկյան բժշկական ասոցիացիայի ամսագրում։ Ուսումնասիրությունը տեւել է տասը տարի։ Ուսումնասիրման օբյեկտ են հանդիսացել ամերիկացի 50 հազար բուժքույրեր։

Հետազոտողները ենթադրում են, որ կոֆեինը ուղեղի բջիջները պաշտպանում է մի շարք տոքսիններից, հայտնում է BBC-ն։