Այսօր որոշում է կայացվել փոխել Արցախի Հանրապետությունում ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Ալեքսանդր Վոլկովին, գրում է «Рыбарь» Telegram ալիքը։

«Պաշտոնական պատճառն այս պահին չի նշվում, բայց կարելի է ենթադրել, որ ֆորմալ առիթը դժգոհությունն է Արցախում եւ հենց Հայաստանում տեղի ունեցող գործընթացներից։ Առայժմ պարզ չէ, թե կոնկրետ ով կփոխարինի Վոլկովին։ Լրատվամիջոցները նշում են, որ նա կլինի պաշտպանության նախարար Շոյգուի վստահված անձը, որը կկարողանա կարգավորել իրավիճակը»,-նշում է ալիքը։