Լիբիայի Սիրտ քաղաքի նավահանգիստը, որը մի քանի շաբաթ շարունակ դիմադրում էր լիբիացի ապստամբների գրոհներին, այսօր` սեպտեմբերի 27-ին, վերջապես, ընկել է:
Ինչպես հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը, Ազգային անցումային խորհրդի ռազմական հրամանատարները հայտարարել են նավահանգստի գրավման մասին:
Նշենք, որ Սիրտի նավահանգստի համար մարտերը շարունակվել են մի քանի օր: Միաժամանակ, ապստամբները խոստովանում են, որ դեռ ամբողջությամբ չեն վերահսկում քաղաքը: Նրանք վստահ են, որ դա տեղի կունենա մի քանի օրից:




























