Աֆղանստանի Հերաթ նահանգում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվել է նվազագույնը 16 մարդ, այդ թվում 11 երեխա:

EFE գործակալությունը, վկայակոչելով տեղական իշխանություններին, հաղորդում է, որ ճամփեզրի վրա տեղադրված ականը պայթել է ավտոբուսի ճանապարհին, որը մարդկանց տուն էր տեղափոխում հարսանիքից հետո:

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ ոստիկանական վարչության մոտ` աֆղանական Լաշքար Գախ քաղաքում պայթել է ականապատ ավտոմեքենան, որի ղեկին մահապարտ է եղել: Դրա հետեւանքով մահացել է երկու մարդ, հաղորդում է «Ռոսբալթ»-ը: