Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը կարճ անդրադարձ է արել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման թեմային։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընը հիշեցրել է, որ Հայաստանի հետ սկսել են հարաբերությունների կարգավորման գործընթաց։

Քալընը նշել է, թե տարածաշրջանում խաղաղության հաստատումը, հայ-թուրքական սահմանի բացումը կնպաստի որ Հայաստանի տնտեսությունը շնչի։