Արագածոտնի մարզում, այսօր` սեպտեմբերի 27-ին, Իրինդ գյուղի մոտակայքում BMW-520 մակնիշի ավտոմեքենա վթարի է ենթարկվել եւ այրվել. երկու մարդ մահացել է:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է: Ամբողջությամբ այրվել է BMW մակնիշի 05 ՕՏ 327 համարանիշի ավտոմեքենան:

Տեղում պարզվել է, որ մեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ բախվելով ծառին` շրջվել է ու բռնկվել:

Մինչ հրշեջների դեպքի վայր հասնելը, տուժածները` վարորդ 18-ամյա Սերյոժա Մելքոնյանն ու 20-ամյա Ալիկ Մելքոնյանը տեղի ուժերով տեղափոխվել են Թալինի հիվանդանոց, որտեղ մահացել են: