Շանհայի մետրոյում գնացքների բախում է տեղի ունեցել: Վիրավորվել է 204 մարդ:
Տեղեկությունների համաձայն, դեպքի վայրում աշխատում են փրկարարներ, հրշեջներ եւ շտապօգնության անձնակազմի անդամներ:
Իր երկարությամբ Շանհայի մետրոն ամենաերկարն է աշխարհում` 402 կիլոմետր: Օրական այդ մետրոյից օգտվում է ավելի քան 7 մլն մարդ: Ընդհանուր գործում է 12 գիծ եւ եւս 5-ը կառուցման փուլում են: Մետրոյում կիրառվում են գերմանական Siemens AG ընկերության վագոնները, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


























