Կոսովոյի հյուսիսում, Սերբիայի հետ սահմանին, տեղաբնակ սերբերի եւ ՆԱՏՕ-ի խաղաղապահների միջեւ բախումներ են եղել: 10 տուժածներից 4-ը զինծառայողներ են:

Նախնական տվյալներով, զինվորականները ստիպված են եղել արցունքաբեր գազ եւ ռետինե մահակներ կիրառել, երբ սահմանային անցակետի մոտ բողոքի ակցիա իրականացնող սերբերը կրակ են բացել: Կոսովոյի սերբերը բողոքել են սահմանին իրենց կողմից կառուցված բարիկադները քանդելու դեմ, հաղորդում է «Ազատությունը»: