Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի մեղքը` Մոսկվայի հետ գազային պայմանագրեր կնքելիս ծառայողական լիազորությունների գերազանցման մասով, ամբողջությամբ ապացուցված է: Այս մասին, դատալսումների ժամանակ, հայտարարել է պետական մեղադրողի ներկայացուցիչ Լիլյա Ֆրոլովան, հաղորդում է «Պոդրոբնոստին»:

«Պետական մեղադրողները կարծում են, որ ամբաստանյալի մեղքն ամբողջությամբ ապացուցված է վկաների ցուցմունքներով, ապացույցների հետազոտությամբ»,- ասել է նա, ինչը դատարանի դահլիճում ներկաների մեջ դժգոհության ալիք է առաջ բերել:

Իր կողմից, դատավոր Ռոդիոն Կիրիեւը մերժել է պաշտպանական կողմի միջնորդությունը` դատաքննությունը վերսկսելու վերաբերյալ, հաղորդում է «Ինտերֆաքս-Ուկրաինա»:

Յուլյա Տիմոշենկոյին մեղադրում են 2009-ին Ռուսաստանի հետ գազային պայմանագրեր կնքելիս իշխանությունը չարաշահելու մեջ: Տիմոշենկոն գտնվում է օգոստոսի 5-ից: