Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա: Նա հանդիպելու է երկրի բարձրաստիճան անձանց հետ: Այցի շրջանակներում Սերժ Սարգսյանը ներկա կգտնվի նաեւ Շառլ Ազնավուրի համերգին, որը տեղի կունենա Փարիզի «Օլիմպիա» համալիրում եւ նվիրված կլինի Հայաստանի անկախության 20-ամյակին:

Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահը Ֆրանսիա է ժամանել ԱՄՆ-ից, որտեղ մասնակցել է ՄԱԿ-ի ԳԱ-ի 66-րդ նստաշրջանին: Այցի շրջանակներում Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Պան Կի Մունի հետ:

Նշենք, որ սեպտեմբերի 27-ին Ֆրանսիայից հետո ուղեւորվելու է Լեհաստան, որտեղ մասնակցելու է ԵՄ «Արեւելյան համագործակցության» գագաթաժողովին: