Եգիպտոսում խորհրդարանական ընտրությունները կմեկնարկեն նոյեմբերի 28-ին: Այս մասին հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը` վկայակոչելով МЕНА գործակալությունը:

Զինված ուժերի բարձրագույն խորհուրդը սեպտեմբերի 28-ին է նշանակել խորհրդարանական ընտրությունների առաջին փուլը:

Բարձրագույն խորհրդում հիշեցրել են, որ քվեարկությունը տեղի կունենա 3 փուլով, ինչը թույլ կտա թեթեւացնել ընտրություններին հետեւելու գործընթացը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ խորհրդարանի ներքին պալատի անդամների ընտրությունը նախանշված է նոյեմբերի 1-ին: