Արտաքին գործերի նախարարությունը դեռ չի հաստատում, որ Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը կկայանա Ռուսաստանում, սակայն նշում է, որ նախարարների հանդիպման պայմանավորվածություն կա։

«Կան պայմանավորվածություն եւ առաջարկներ, հանդիպման վայրի ու ամսաթվի մասին ավելի ուշ կհայտնենքարարվի»,- NEWS.am-ին հետ զրույցում ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

Հիշեցնենք, որ այսօր՝ ավելի վաղ, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Մոսկվայում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել։