Իրանում բողոքական հոգեւորական Յուսեֆ Նադարխանին, ով մահապատժի է դատապարտվել 2010 թվականին` «իսլամից հրաժարվելու համար», մերժել է կրկին մահմեդական դառնալու առաջարկը:
Այս մասին իրանցի քրիստոնյան հայտարարել է օրերս տեղի ունեցած դատական նիստի ժամանակ, հաղորդում է CWN-ը` վկայակոչելով «Համաշխարհային քրիստոնեական համերաշխություն» իրապապաշտպան կազմակերպությանը (Christian Solidarity Worldwide), հաղորդում է Sedmica.ru-ն:
Իրանի Գերագույն դատարանը վճռել է. եթե Յուսեֆ Նադարխանին հրաժարվի Քրիստոնեությունից եւ վերադառնա Իսլամին, նրա նկատմամբ մահապատժի դատավճիռը չեղյալ կհամարվի, սակայն նա անդրդվելի է մնացել:




























