Բաքուն հայ-ադրբեջանական հարցում հանդես է եկել խաղաղ նախաձեռնությամբ, եւ Փարիզը ողջունում է այն, հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Քաթրին Քոլոննան:

Քոլոննան Ադրբեջան է ժամանել ապրիլի 26-ին։ Բաքվում հանդիպումներից հետո նա կուղեւորվի Երեւան։ Բաքու կատարած այցի շրջանակներում նա հանդիպել է իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ: 

«Այսօր Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության հնարավորություն կա։ Ադրբեջանը հանդես է եկել խաղաղ նախաձեռնությամբ, եւ Ֆրանսիան ողջունում է այն․․․Ֆրանսիայի եւ Ադրբեջանի միջեւ կա երկկողմ հարաբերությունների ուժեղ բազա, կա համագործակցություն մշակույթի, կրթության, տնտեսության, տիեզերագիտության տարբեր ոլորտներում»,-Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Քոլոննան։