Mail.ru Group ընկերությունը մոտակա ժամանակներս չի ծրագրում վճարովի դարձնել ICQ-ն եւ Mail.ru գործակալ ինտերնետային մեսենջերները:
«Մոտակա ժամանակներս ICQ-ի եւ Mail.ru գործակալի վճարովի դարձնելու հարցը մեզ համար առաջնային չէ»,-ասել է ընկերության ղեկավար Դմիտրի Գրիշինը: Նա պարզաբանել է, որ Mail.ru-ի եկամտի գլխավոր աղբյուրը գովազդը եւ լրացուցիչ ծառայություններն են, գլխավորապես online խաղերը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:




























