Մարշալյան կղզիների դրոշի ներքո ընթացող նավթային լցանավը կալանվել է Օմանի ծոցում Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի կողմից: Այս մասին Twitter-ում հայտնել է ԱՄՆ ռազմածովային ուժերի կենտրոնական հրամանատարությունը։

«Ապրիլի 27-ին տեղական ժամանակով ժամը 13.15-ի սահմաններում Մարշալյան կղզիների դրոշի ներքո գտնվող Advantage Sweet նավթային լցանավը կալանվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի կողմից միջազգային ջրերով անցնելիս»,-ասվում է ԱՄՆ ռազմածովային ուժերի հինգերորդ նավատորմի հայտարարության մեջ: 

Ամերիկյան ռազմածովային ուժերը պնդում են, որ Իրանի գործողությունները հակասում են միջազգային օրենսդրությանը եւ խախտում են տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը։