Մալդիվյան կղզիներում կրոնի հարցերով խորհուրդն օրենքից դուրս է հայտարարել ցանկացած այլ կրոնի քարոզ, բացի Իսլամից, հաղորդում է Sedmica.ru-ն` վկայակոչելով Haveeru Online-ը:

Խորհրդի հայտարարությունը հրապարակել է նախագահի աշխատակազմը` պետական լրատվամիջոցներով: 12 դրույթից բաղկացած նոր օրենքով, իսլամի քարոզիչները պետք է համապատասխան կրթություն ունենան, որն ստացել են քոլեջում, համալսարանում կամ կրթական կենտրոնում, որին հավանություն է տվել կրթության նախարարությունը:

Բացի այդ, ցանկալի չէ մեկնաբանություններ անել, որոնք հակասում են Մուհամեդի ուսմունքին եւ մահմեդական ուսուցիչների մեծամասնությանը:

Նաեւ արգելվում է ատելություն դրսեւորել այլ հավատք ունեցող մարդկանց հանդեպ: