Ապրիլի 27-ին ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը առանձին հանդիպումներ է ունեցել Ռուսաստանում Հայաստանի և Ադրբեջանի դեսպաններ Վաղարշակ Հարությունյանի և Փոլադ Բյուլբյուլ օղլուի հետ։
ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ քննարկվել է Լաչինի միջանցքում և, ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի զարգացումը։
Վերահաստատվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020-2022 թվականների հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ պայմանավորվածությունների ողջ շրջանակի խստիվ պահպանման կարևորությունը։





























