Ֆրանսիայի արտգործնախարար Քեթրին Կոլոննան Ադրբեջան և Հայաստան այցից հետո սկսել է հանդիպումները Թբիլիսիում։

«Новости Грузия»-ի փոխանցմամբ՝ Վրաստանի արտգործնախարարի հետ համատեղ ճեպազրույցում Կոլոննան հայտնել է, որ Ֆրանսիան աջակցում է Վրաստանին ԵՄ ճանապարհին։

Բացի այդ, Ֆրանսիայի արտգործնախարարն աջակցություն է հայտնել Վրաստանի տարածքային ամբողջականությանը։