Երկիրը գտնվում է ճգնաժամային իրավիճակում եւ պետք է մտածել լուծումների մասին: Այս մասին «Պրեսսինգ» հաղորդաշարում ասել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ Արքեպիսկոպոս Խաչատրյանը:
«Մեր երկրի այսօրվա իրավիճակը վայր ընկնող ինքնաթիռ է հիշեցնում, որտեղ նստատեղի համար բանավիճում են ուղևորները, օդաչուն էլ, սեփական անկարողությունը քողարկելու համար, ինքն է կռիվ, բանավեճ հրահրում ուղևորների մեջ: Այլ բառ չեմ գտնում այս երեւույթը բնութագրելու համար, քան խառնակչություն, սեփական անկարողությունը քողարկելու միջոց: Այնինչ օդաչուի մտահոգությունը պետք է մեկը լինի՝ կանխել աղետը: Եւ աղետից փրկվելու մտահոգությունը չպետք է որակել որպես չարամտություն, այլ այդ աղետից փրկվելու փորձ»,-ասաց նա:




























