Իրանի խորհրդարանը պաշտոնազրկեց արդյունաբերության, հանքերի եւ առեւտրի նախարար Ռեզա Ֆաթեմի Ամինին նրա իմփիչմենթին նվիրված կիրակնօրյա նիստում, որը նախագահում էր խորհրդարանի նախագահ Մոհամադ Բագեր Գալիբաֆը, տեղեկացրել է Mehr-ը։

Խորհրդարանի 162 պատգամավոր Ֆաթեմի Ամինի դեմ է քվեարկել, ընդ որում՝ 102 անդամ քվեարկել է նրա մնալու օգտին։ Երկու պատգամավոր ձեռնպահ է մնացել։

Իրանի սահմանադրության համաձայն, օրենսդիրները կարող են իմփիչմենթ հայտարարել նախարարներին, երբ դա անհրաժեշտ համարեն։ Իմփիչմենթի մասին միջնորդություն կարող է արվել, եթե հավաքվի տասից ոչ պակաս ստորագրություն։

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին ներկա է եղել իմփիչմենթի վերաբերյալ նիստին, որպեսզի պաշտպանի իր նախարարին։

Հիշեցնենք, որ իմփիչմենթի գործով հետաքննությունը նախաձեռնվել էր  ավտոմեքենաների գնի եւ արդյունաբերական արտադրության ծախսերի սրընթաց աճի հետ կապված։