Իրանական լրտեսական ցանցին մասնակցելու մեղադրանքով Ադրբեջանում կալանավորվել է ևս 16 մարդ:
Ինչպես հաղորդում է АПА-ն, Ադրբեջանի ոստիկանությունը ձերբակալել է Ադրբեջանում թմրանյութերի վաճառքով ֆինանսավորվող կրոնական արմատականության քարոզչության և այլ դիվերսիոն գործողությունների մեջ ներգրավված անձանց։ Ոստիկանության ծառայողների կողմից իրականացված հատուկ գործողության ընթացքում բերման է ենթարկվել 16 անձ, որոնց նկատմամբ հետաքննության է սկսվել։





























