ԱՄՆ-ում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի երկկողմ հանդիպումը։ Ինչպես նշում է Sputnik-ը, այս մասին Twitter-ում հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ն, Հայաստանի ԱԳՆ-ն հանդիպման մասին դեռ չի հայտարարել։

Հանդիպումն անցկացվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի ուսումնական կենտրոնում՝ Արլինգթոն քաղաքում՝ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի կազմակերպչական աջակցությամբ։

Ավելի վաղ, Միրզոյանն ու Բայրամովն առանձին հանդիպել էին Բլինկենի հետ, ապա նրա մասնակցությամբ եռակողմ հանդիպում էին անցկացրել։ Հանդիպումները կայացել են Վաշինգտոնում։