Անհաջողությամբ է ավարտվել նոր միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների փորձարկումը ՌԴ Պլեցեսկ տիեզերակայանի տարածքում: Զոհեր եւ ավերածություններ չկան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով պաշտպանական-արդյունաբերական համակարգի աղբյուրները:

Ռուսաստանի ՊՆ-ում նոր հրթիռի բաց թողումը հաստատել են:

Ներկայումս Ռուսաստանում, 2011-2020 թթ. սպառազինման պետական ծրագրի շրջանակներում, նոր խտության բալիստիկ հրթիռների ստեղծման աշխատանքներ են տարվում, որոնք ապագայում փոխարինելու են հնացած Ռ-36Մ-ին եւ ՈՒՌ-100Հ-ին, ՈՒՏՏՀ-ին, հաղորդում է Lenta.ru-ն: