Ուգանդայի խորհրդարանը հավանություն է տվել օրինագծի փոփոխված տարբերակի ընդունմանը, որով ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին սպառնում է ազատազրկում եւ նույնիսկ մահապատիժ, հաղորդում է Reuters-ը: Գործակալության տեղեկություններով՝ օրենքը մասնակի մեղմացում է ստացել Աֆրիկյան Հանրապետության նախագահ Յովերի Մուսեվենիի խնդրանքով։

«Նոր օրինագիծը պահպանում է օրենսդրության ամենախիստ միջոցների մեծ մասը։ Դրանք ներառում են մահապատիժ որոշակի նույնասեռ գործողությունների համար եւ 20 տարվա բանտարկություն նույնասեռականության քարոզչության համար»,-ասվում է հաղորդագրության մեջ: 

Չնայած որոշ փոփոխություններին՝ օրինագիծը նախկինի պես ամենախիստ օրինագծերից մեկն է աշխարհում: Reuters-ը նաեւ նշում է, որ, ըստ ակտիվիստների, օրենքը Ուգանդայի իշխանություններին հնարավորություն կտա քրեականացնել ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների իրավունքների գրեթե ցանկացած պաշտպանություն: