Տրանսպորտային ենթակառուցվածքների կառուցման և զարգացման իրանական ընկերության գործադիր տնօրեն Խեյրոլլահ Խադեմի ասել է, որ Հյուսիս-Հարավ միջանցքի շինարարությունն ավարտին հասցնելն իրանական տրանսպորտի ոլորտի կարևորագույն առաջնահերթությունն է, հաղորդում է Tasnim-ը։

Հյուսիս-Հարավ միջանցքի շինարարության շահագործման ավարտը, ի լրումն երկրում ազգային և միջազգային տարանցման զարգացման, Իրանի համար համարվում է հուսալի և անվտանգ եկամտի աղբյուր, ընդգծել է Խադեմին։

Նրա խոսքով՝ ներկայումս հանրապետությունում հաշվվում է ավտոմայրուղու կառուցման 152 նախագիծ, 36՝ երկաթուղու և 23՝ ավտոճանապարհի։

Վերոնշյալ նախագծերի շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելու համար այս տարի հսկայական քայլեր են ձեռնարկվել, եզրափակել է ընկերության գործադիր տնօրենը։