Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) չորեքշաբթի Հորմուզի նեղուցում Պանամայի դրոշի ներքո ընթացող նավթային լցանավ է առգրավել, պնդում է ԱՄՆ ռազմածովային ուժերի հինգերորդ նավատորմը:

«Մայիսի 3-ին՝ տեղական ժամանակով առավոտյան ժամը 06:20-ին, Պանամայի դրոշի ներքո ընթացող Niovi նավթային լցանավը առգրավվել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի կողմից Հորմուզի նեղուցով անցնելիս»,-ասվում է հինգերորդ նավատորմի Twitter-ի հայտարարության մեջ: 

Նշվում է, որ լցանավը դուրս է եկել Դուբայի նավահանգստից եւ ուղեւորվում էր ԱՄԷ-ի էլ Ֆուջեյրա քաղաքի նավահանգիստ, երբ նրան շրջապատել են ԻՀՊԿ-ի տասնյակ նավեր եւ ստիպել փոխել ուղղությունը դեպի իրանական տարածքային ջրեր։