Երեւանի կենտրոնում` Բաղրամյան պողոտաում, այսօր` սեպտեմբերի 28-ի ժամը 13:00-ի սահմաններում, միմյանց են բախվել երկու միկրոավտոբուսներ եւ «Ժիգուլի» մակնիշի մեկ մեքենա:
Այդ մասին NEWS.am-ին հայտնել է ընթերցողը:
Բախումն, ըստ ամենայնի, տեղի է ունեցել տարածությունը չպահելու պատճառով, կտրուկ արգելակած 61 երթուղու «ԳԱԶԵԼ»-ին հետեւից հարվածել է թիվ 28 երթուղու Mercedes մակնիշի միկրոավտոբուսը, իսկ նրան իր հերթին բախվել է «ՎԱԶ-2106»-ը:











