Իրանում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բազայում պայթյուն է որոտացել, որի հետեւանքով զոհվել է երկու բանվոր։ Պայթյունի հետեւանքով վնասների մասին տեղեկություններ չկան։
IRNA պետական լրատվական գործակալությունը հաղորդում է, որ պայթյունը տեղի է ունեցել երեքշաբթի երեկոյան Իրանի հյուսիսում գտնվող Սեմնան նահանգի Դամղան քաղաքի ծայրամասում գտնվող Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բազայում՝ «զինամթերքի տեղափոխման» ժամանակ:
Միջադեպի հանգամանքները հետաքննվում են, հավելել է IRNA-ն։ Fars լրատվական գործակալությունը հայտնել է, որ երկու մահացածները աշխատում էին բազայում։




























