Սիրիայի եւ Իրանի նախագահներ Բաշար Ասադն ու Իբրահիմ Ռայիսին չորեքշաբթի Դամասկոսում հուշագիր են ստորագրել երկու երկրների միջեւ երկարաժամկետ ռազմավարական գործընկերության մասին, հայտնում է ՍԱՆԱ գործակալությունը:
Գործակալության տվյալներով՝ փաստաթուղթը նախատեսում է առեւտրատնտեսական համագործակցության պլանի իրականացում, որը նախատեսված է 20 տարվա համար:
Ստորագրվել են նաեւ ազատ առեւտրի գոտիների ստեղծման, երկաթուղային տրանսպորտի զարգացման եւ օդային հաղորդակցության մասին համաձայնագրեր: Կողմերը համատեղ ծրագրեր կիրականացնեն նավթագազային ոլորտում եւ գյուղատնտեսությունում։
Ինչպես նշում է գործակալությունը, ավելի վաղ կայացած բանակցությունների ընթացքում Ասադը նշել է, որ «Սիրիան եւ Իրանն իրենց հարաբերությունները կառուցում են տարածաշրջանային եւ միջազգային խնդիրների նկատմամբ ընդհանուր մոտեցումների հիման վրա»: «Մեր գործընկերությունը ժամանակի փորձությունն է»,-նշել է նա։ «Սիրիան Իրանի կողմն է անցել 1980-1988 թվականների իրանա-իրաքյան պատերազմի ընթացքում, ինչպես Իրանը վերջին 12 տարիների ընթացքում աջակցել է Սիրիայի ժողովրդին ահաբեկչական խմբավորումներին դիմակայելիս»,-ասել է նա։





























