Իրանը բարձրաձայնել է իր ռազմանավերն ԱՄՆ-ի Ատլանտյան օվկիանոսի ափերին մոտեցնելու հեռանկարների մասին: Իրանի ռազմածովային ուժերի ղեկավար Հաբիբոլլա Սայարին, ելույթ ունենալով Իրան-իրաքյան պատերազմի (1980-1988) 31-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված միջոցառման ժամանակ, անսպասելի հայտարարություն է արել. «Ինչպես որոշ ինքնավստահ ուժեր են ներկա մեր ծովային սահմանների մոտ, մենք էլ հզոր ներկայություն կապահովենք ամերիկյան ծովային սահմանների մոտ»:

Նա սակայն, որեւէ մանրամասնություն չի նշել այն մասին, թե երբ դա կարող է իրականություն դառնալ, որքան են կազմելու ԱՄՆ-ի ափերի մոտ ուղարկվող իրանական ռազմանավերը, ինչ տիպի են դրանք լինելու, հաղորդում է MIGnews.com-ը:

Հիշեցնենք, որ մի քանի ամիս առաջ, Իրանը Սուեզի ջրանցքով երկու ռազմանավ էր ուղարկել Սիրիա: Դա առաջին դեպքն էր վերջին մի քանի տասնամյակում, երբ Իրանի նավերը մոըտք էին գործում Միջերկրական ծով: