Շատ կարեւոր է, թե միջազգային այս կամ այն կազմակերպությունը այստեղ տեղում ում միջոցով է հարցումներ իրականացնում, որովհետեւ կարող է լինել շահերի բախում: Այս մասին, այսօր՝ մայիսի 4-ին, կառավարության մոտ լրագրողների հետ զրույցում նշեց Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը՝ անդրադառնալով նրան, որ Միջազգային հանրապետական ինստիտուտի հարցոմների համաձայն գործող կառավարությունը վստահության զգալի կորուստ է գրանցել:

«Առհասարակ կա հետեւյալ պատկերացումը, որ երբ երկրում կա դժվարություն,  բնականաբար, դրա պատասխանատուն իշխանությունն է եւ եթե դու կոնկրետ օրերին ես հարցում անում, երբ երկրում ճգնաժամ է, դժվար իրավիճակ է, բնականաբար, մեծ գոհունակություն ակնկալելը ճիշտ չէ»,-ընդգծեց նախարարը: