ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Էրիկ Ս. Ռուբինը հոկտեմբերի 16-22-ին տարածաշրջանային այցով կլինի Հայաստանում, Ադրբեջանում եւ Վրաստանում:

Նա հանդիպումներ ունենալու պետական պաշտոնյաների ու քաղաքացիական հասարակության առաջնորդների hետ:

Հայաստանում պետքարտուղարի փոխտեղակալ Ռուբինը քննության կառնի հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունները` շեշտադրելով անվտանգության, տնտեսական եւ ժողովրդավարական բարեփոխումների հարցում երկկողմ համագործակցության ընդհանուր ռազմավարական շահերը: