ՄԱԿ- անվտանգության խորհուրդը Պաղեստինի` կազմակերպության անդամակցության հայտն ուղարկել է հատուկ փորձագիտական կոմիտեին, լրագրողներին այսօր` սեպտեմբերի 28-ին, Անվտանգության խորհրդի նիստից հետո հայտնել է ՄԱԿ-ում Պաղեստինի մշտական ներկայացուցիչ Ռիյադ Մանսուրը:
«Մենք հույս ունենք, որ Պաղեստինի հայտի քննարկումը շատ ժամանակ չի տեւի»,- ասել է Մանսուրը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Նրա խոսքով, կոմիտեի առաջին նիստը կկայանա սեպտեմբերի 30-ին: Կոմիտեում ներկայացված են ՄԱԿ-ի ԱԽ անդամ բոլոր 15 երկրները` մշտական ներկայացուցիչների (դեսպանների) մակարդակով:




























