Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին իր այցը Սիրիա, որտեղ բանակցություններ է վարել այդ երկրի առաջնորդ Բաշար Ասադի հետ, երկու երկրների հարաբերությունների զարգացման շրջադարձային պահ է անվանել, հաղորդում է ISNA-ն:
«Սիրիա այցը շրջադարձային պահ է Իրանի եւ Սիրիայի հարաբերությունների զարգացման համար տնտեսության, առեւտրի, քաղաքականության եւ անվտանգության ոլորտներում»,-ասել է նա։
Իրանի նախագահը հստակեցրել է, որ Ասադի հետ հանդիպումների ժամանակ քննարկել է «գլխավորապես երկու երկրների տնտեսության, առեւտրի եւ ներուժի փոխանակման հարցերը»։





























