Իրանի Իսլամական Հանրապետության աշխատանքի նախարարության սոցիալական ապահովագրության դեպարտամենտի գլխավոր տնօրեն Սաջադ Պադամին աշխատանքից հեռացվել է՝ տնտեսական ճգնաժամի պատճառով իրանական Քիշ եւ Քեշմ կղզիների, ինչպես նաեւ Խուզեստան նահանգում հողերի անխուսափելի վաճառքի մասին խոսքերի պատճառով, հաղորդում է ISNA-ն։
«Մենք 300 հազար նահատակների կյանք ենք զոհաբերել, որպեսզի ոչ մի թիզ հող չհանձնենք, իսկ այժմ մենք, հնարավոր է, հետեւենք Հունաստանի օրինակին, որը մոտ 100 կղզի է վաճառել՝ իր թոշակառուների առաջ ունեցած պարտքերի պատճառով»,-ասել է պաշտոնյան։





























