Մայիսի 8-ը (երկուշաբթի) աշխատանքային օր է, քանի որ ԱՀ կառավարության կողմից որեւէ որոշում չի կայացվել այդ աշխատանքային օրվա տեղափոխության մասին: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Արցախի տեղեկատվական շտաբից։
«Ինչ վերաբերում է մայիսի 9-ին (երեքշաբթի), ապա Արցախի Հանրապետության տոների եվ հիշատակի օրերի մասին օրենքի համաձայն՝ այդ օրը նշվում է որպես Հաղթանակի տոն, Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման օր եւ ոչ աշխատանքային օր է»,- ասվում է հայտարարությունում:




























