Ճապոնիայի կառավարող կուսակցությունն առաջարկել է վաճառել աշխարհում ծխախոտի  խոշորագույն ընկերություններից մեկի` Japan Tobacco Inc.-ի հսկիչ փաթեթը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Նշենք, որ ընկերության 50,01 տոկոսը պատկանում է ճապոնական կառավարությանը: Գումարները` մոտ 1 տրլն 800 մլրդ իեն (24 մլրդ դոլար) ծրագրվում է ծախսել երկիրը մարտյան ավերիչ երկրաշարժից վերականգնելու համար:

Անցած շաբաթ առողջապահության նախարար Յոկո Կոմիյաման առաջարկել էր բարձրացնել մաքսերը ծխախոտի համար, որ մեկ տուփի գինն արժենա 700 իեն (9 դոլար), ինչը 75 տոկոսով բարձր է ներկայիս գնից: