Երբ Հայաստանի վարչապետն ասում է, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ամբողջ խնդիրն այն է, որ Ադրբեջանը չի ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Կարծում եմ, որ դա եւս կարող էր լինել ԱՄՆ-ում բանակցությունների ժամանակ տարաձայնությունների պատճառ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

Նրա խոսքով ՝ բարձրացվել են այսպես կոչված անկլավների հարցերը, որոնք գտնվում են կարեւոր միջպետական ճանապարհների հատման կետում, դրված է դրանց՝ ադրբեջանցիներով բնակեցման հարցը։

«Հետո կասվի, որ պետք է ապահովվի այդ բնակիչների անվտանգությունը։ Սա նշանակում է, որ հնարավոր է Ադրբեջանի զինված ուժերի ներկայությունը Հայաստանի ներսում՝ Մասիսում, Նոյեմբերյանում եւ այլն»,-նշեց քաղաքագետը։

Դանիելյանը կարծում է, որ մյուս տարաձայնությունը կարող է լինել այն, որ Թուրքիան չի ցանկանում, որ բանակցություններում մոդերատոր լինի ԱՄՆ-ն։

«Դա կապված է նրա հետ, որ Անկարան Բաքվի միջոցով ցանկանում է ամբողջ Հարավային Կովկասը վերցնել իր լիակատար վերահսկողության տակ։ Պատահական չէ, որ Թուրքիայի իշխանությունները հայտարարում են, թե ահաբեկչության դեմ պայքար նշանակում է պայքար ԱՄՆ-ի դեմ։ Պատահական չէ նաեւ, որ հենց բանակցությունների ժամանակ Թուրքիան փակեց օդային տարածքը Հայաստանի համար։ Դա ազդեց նաեւ այն բանի վրա, որ որեւէ հայտարարություն չընդունվեց, ինչը վնաս հասցրեց ԱՄՆ-ին»,-նշեց  քաղաքագետը։