Բաքվում միջազգային տեղեկատվական անվտանգության ապահովման հարցերի շուրջ ռուս-ադրբեջանական միջգերատեսչական խորհրդակցություններ են տեղի են ունեցել։ 

ՌԴ Անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունից հայտնում են, որ խորհրդակցությունների ընթացքում մտքերի առարկայական փոխանակում է տեղի ունեցել Ռուսաստանի և Ադրբեջանի կառավարությունների միջև միջազգային տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի կատարման շրջանակներում երկկողմ համագործակցության հարցերի ողջ շրջանակի շուրջ։

Խորհրդակցությունների արդյունքների հիման վրա համաձայնեցվել է 2023-2025 թվականների միջազգային տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում համագործակցության հիմնական ոլորտների իրականացման պլանի նախագիծը։