Սլովենիայում, կառավարության հրաժարականից հետո, դեկտեմբերի 4-ին, արտահերթ խորհրդարանական ընտրություններ են նշանակվել, հաղորդում է Reuters-ը:
Սրանք առաջին արտահերթ խորհրդարանական ընտրություններն են Սլովենիայում, 1991-ին Հարավսլավիայից անկախանալուց ի վեր:
Սլովենիայի ձախ կենտրոնամետ կառավարությունը` Բորուտ Պահորի գլխավորությամբ, այս տարվա մայիսին կորցրել է խորհրդարանի մեծամասնության աջակցությունը` ֆինանսնական ճգնաժամի հետեւանքով երկրի տնտեսության վերականգնմանն ուղղված բարեփոխումների ձախողումից հետո:
Կառավարության հրաժարականից հետո, երկրի նախագահ Թյիրքն ասել է, որ քաղաքական ճգնաժամը Սլովենիայում զգալիորեն ուժգնացել է, հաղորդում է Gazeta.ru-ն:




























