Մայիսի 10-ին ես կգնամ Մոսկվա։ Այս մասին թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

Նա հայտնել է, որ կհանդիպի իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ։

Չավուշօղլուն հավելել է, որ այնտեղ նախարարական հանդիպում է անցկացվելու նաև Իրանի և Սիրիայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ Թուրքիայի և Սիրիայի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ։