Թեհրանի դատարանը դատավճիռ է կայացրել իրավապաշտպան Նարժե Մոհամադիի նկատմամբ:
Նրան ձերբակալել էին անցած տարի, հատուկ ծառայությունների աշխատակիցները ներխուժել էին նրա տուն եւ տեղափոխել Էվին բանտի մենախուց: Մեկ ամիս անց նրան տեղափոխել էին հիվանդանոց զարգացող էպիլեպսիայով:
Սեպտեմբերի 27-ին Թեհրանի դատարանը վճիռ է կայացրել երեք մեղադրանքներով` գործողություններ հատուկ ծառայությունների դեմ, անդամություն մարդու իրավունքների կենտրոնին եւ քարոզչություն ռեժիմի դեմ: Ընդհանուր առմամբ, նրան դատել են 11 տարվա ազատազրկման:
Մոհամադին մտադիր է բողոքարկել դատավճիռը:
Իրավապաշտպանը երկու երեխա ունի: Նրա ամուսինը` Թագի Ռահմանին քաղաքական ակտիվիստ է եւ բանտում է անցկացրել կյանքի երրորդ մասը: Մոհամադին Շիրին Էբադիի կենտրոնի փոխնախագահն է:




























