Իրանի ՌԾՈւ հրամանատար, դերծովակալ Շահրամ Իրանին հայտարարել է, որ երկրի ականակիրները սպառազինվել են «Abu Mahdi» թեւավոր հրթիռներով, որոնք կներկայացվեն առաջիկայում, տեղեկացրել է Mehr-ը։
Ավելի վաղ Իրանը հրապարակել էր երկրի ականակիրները թեւավոր հրթիռներով զինելու ծրագրերը, որոնք կարող են հաջող գործել ռադիոէլեկտրոնային պայքարի ժամանակ՝ ավելացնելով, որ այդ հրթիռի փորձարկումներն արդեն իրականացվել են։
Նա նաեւ նշել է, որ «Abu Mahdi» թեւավոր հրթիռների մարտական հնարավորությունները, ոչնչացման արագությունն ու հեռահարությունը զգալի են՝ ավելացնելով, որ օրակարգում է հրթիռների հեռահարությունն ավելացնելու հարցը։





























