«Հարաքաթ ան-Նիդալ» ահաբեկչական եւ անջատողական խմբավորման առաջնորդ եւ Իրանի հարավարեւմտյան Ահվազ քաղաքում 2018թ. ահաբեկչության գլխավոր կազմակերպիչ Հաբիբ Ֆարաջոլա Չաաբը, որը հայտնի է նաեւ որպես Հաբիբ Ասյուդ, շաբաթ առավոտյան մահապատժի է ենթարկվել Իրանում, տեղեկացրել է ԻՐՆԱ-ն՝ հղում կատարելով Իրանի դատական իշխանության մարմնին։
«Ասյուդը 2005-ից ղեկավարում էր «Հարաքաթ ան-Նիդալ» ահաբեկչական խմբավորումը՝ Մոսադի, Շվեդիայի հետախուզության (ՍԷՊՕ) եւ տարածաշրջանային մի շարք պետությունների աջակցությամբ։ Այդ խմբավորման ահաբեկչական եւ արյունալի գործողությունների հետեւանքով զոհվել կամ վիրավորվել է Իրանի ավելի քան 450 քաղաքացի։
2018թ. սեպտեմբերին «Հարաքաթ ան-Նիդալը» ստանձնեց Ահվազի զինվորական շքերթի ժամանակ հարձակման պատասխանատվությունը, ինչի հետեւանքով զոհվել էր 25 մարդ, այդ թվում Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անդամներ եւ քաղաքացիական աձնինք, 70 հոգի վիրավորվել էր։
Չաաբը ձերբակալվել է 2020թ. նոյեմբերին, «հատուկ եւ կոմբինացված համալիր միջոցառումների» արդյունքում, որոնք ձեռնարկել էին Իրանի հատուկ ծառայությունները»,- գրել է ԶԼՄ-ն։




























