Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) անդամ երկրների արտգործնախարարները Կահիրեում կիրակի պատրաստ են քվեարկելու կազմակերպության մեջ Սիրիայի անդամության վերականգնման օգտին, այն բանից հետո, երբ անդամակցությունը դադարեցվել էր ավելի քան տասը տարի առաջ, տեղեկացնում է The Associated Press-ը։

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում հանդիպումը տեղի է ունեցել ԱՊԼ-ի և Սաուդյան Արաբիայի գագաթնաժողովի նախաշեմին, որը կայանալու է մայիսի 19-ին, որում շատերը ակնկալում են տեսնել Սիրիայի մասնակի կամ ամբողջական վերադարձը՝ տարածաշրջանային կառավարությունների հետ  փետրվարից սկսված մերձեցումից հետո։

Այս հանդիպումը հաջորդեց  նաև Հորդանանում մի քանի օր առաջ տարածաշրջանի դիվանագետների հանդիպմանը, որոնք հավաքվել էին Սիրիան ԱՊԼ վերադարձնելու ճանապարհային քարտեզը քննարկելու համար, քանի որ հակամարտությունը շարունակում է լիցքաթափվել։

Արաբական երկրների մեջ մինչև օրս հստակ կոնսենսուս չկա ԱՊԼ Սիրիայի վերադարձի հարցով։ Հատկանշական է, որ Քաթարը՝ ընդդիմադիր խմբավորումների գլխավոր կողմնակիցը, չի պաշտպանում հարաբերությունների նորմալացումը և ներկա չի եղել Կահիրեի հանդիպմանը։