Իսլամական հեղափոխության պահնորդների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային զորքերը հաջողությամբ փորձարկել են տեղական արտադրության, ջերմաբարիկ մարտագլխիկով հրթիռը, հաղորդում է Tasnim-ը։

ԻՀՊԿ-ի ցամաքային զորքերի հետազոտական կազմակերպության փորձագետները Fajr-5 հրթիռը զինել են ջերմաբարիկ մարտագլխիկով։

Fajr-5-ը 333 մմ-անոց հրթիռ է, որի կառավարվող տարբերակը, որ ստացել է Fajr-5C անվանումը, արդեն մատակարարվել է ԻՀՊԿ-ի ցամաքային զորքերի ստորաբաժանումներին։

Հաղորդվում է, որ նոր մարտագլխիկի ավերիչ հզորությունը 1,5 անգամ գերազանցում է տրինիտրոտոլուոլի հզորությանը, ինչը մեծացնում է հրթիռի հարվածի շառավիղը և ջերմային էֆեկտը։ Տրոտիլի համեմատ ջերմաբարիկ պայթուցիկ նյութի ցածր զգայունությունը սովորական մարտագլխիկների համամատ  այն ավելի անվտանգ տարբերակ է դարձրել։ 

Fajr-5 հրթիռներն ուշադրության կենտրոնում հայտնվեցին պաղեստինյան դիմադրության խմբավորումներին մատակարարելուց հետո։ Դրանք հայտնի դարձան 2012 թվականի 55-օրյա պատերազմի ժամանակ, երբ Իսրայելը գրոհում էր Գազայի հատվածը, գրում է ԶԼՄ-ն։

Այդ ժամանակ հաղորդումներ եղան, որ ՀԱՄԱՍ-ի ուժերը ոչնչացչել են իսրայելական հակաօդային պաշտպանության «Երկաթե գմբեթ» համակարգը Fajr հրթիռներով։

333 մմ-անոց հրթիռը, որն աշխատում է պինդ վառելիքով, միաստիճան և երկաստիճան  տարատեսակներ ունի՝ թռիչքի 75 կմ և 180 կմ հեռավորություններով։