Դաղստանի Խաջալմախի գյուղում ականապատված մեքենա է պայթել, ինչի արդյունքում մահացել է 8, վիրավորվել` 4 մարդ:

Ինչպես «Интерфакс-Юг»-ին տեղեկացրել է աղբյուրը, իրավապահները գյուղի ծայրամասում կասկածելի մեքենա են հայտնաբերել։ «Այն պահին, երբ իրավապահների օպերատիվ խումբը մոտեցել է մեքենային, այնտեղ տեղադրված պայթուցիկ սարքն աշխատել է եւ պայթել»,- ասել է գործակալության աղբյուրը։

Տեղում մահացել են 3 քաղաքացիական անձ, եւ մեկ իրավապահ։ Ավելի ուշ զոհերի թիվն ավելացել է` հասնելով 8-ի։ Կան եւս 4 վիրավոր ոստիկաններ։

Իրավապահ մարմինները ներկայումս փորձում են պարզել մեքենայի սեփականատիրոջ անունը։